20 հունիսի 2003 - 19:38 AMT
ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԶՐԱՀԱՏԱՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ՍՊԱՌԱԶԻՆՄԱՆ ՄԻ ՄԱՍԸ ՎՐԱՍՏԱՆԻՑ ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆ
Անդրկովկասում ռուսաստանյան զորքերի խմբավորման (ԱՌԶԽ) ռազմամթերքի, սպառազինման եւ ունեցվածքի մի մասը, Վրաստանի Սագարեջո քաղաքի ինժեներական ռազմամթերքի պահեստից տեղափոխվում է Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմակայան: Այդ մասին «Փրայմ-Նյուս» գործակալությանը տեղեկացրել է ԱՌԶԽ լրատվական ծառայության ղեկավար Ալեքսանդր Լուցկեւիչը: Նրա խոսքերով` էշելոնը ռազմական տեխնիկայով եւ սպառազինությամբ կհասնի Հայասատան մինչեւ հունիսի 25-ը: «Գործողությունը կատարվում է ռուսաստանյան եւ վրացական կողմերի ստորագրած համապատասխան արձանագրության համաձայն»,- տեղեկացրել է Ա. Լուցկեւիչը: Ռուս զինվորականի խոսքերով` Սագարեջոյի ԱՌԶԽ ինժեներական պահեստում պահվում էր մոտավորապես 100 հազար տոննա զինամթերք, որոնցից մի մասը թափոնվելու է, մնացած մասը տեղափոխվելու է Ռուսաստան եւ Հայաստան: