4 դեկտեմբերի 2009 - 11:40 AMT
Ֆրանսիայում ցանկանում են հետեւել Շվեցարիայի օրինակին
Վերջին ութ տարիների ընթացքում Ֆրանսիայում երկու անգամ աճել է մզկիթների կառուցման հակառակորդների թիվը: Այդ մասին վկայում են Հասարակական կարծիքի ուսումնասիրության ինստիտուտի հարցման արդյունքները IFOP, որոնց հրատարակել է Le Figaro-ն:

Համաձայն ուսումնասիրությանը, 2001 թ-ն ֆրանսիացիների 22 % դեմ են մզկիթների կառուցմանը, 46%- այն ժամանակ ասում էին, որ այդ հարցը չի հուզում նրանց: 2009 թ-ն ռեսպոնդենտների արդեն 41 %-ը նշել են, որ բացասական են վերաբերվում մզկիթների կառուցմանը: Ընդ որում, անտարբերների թիվը նվազել է 36%: 41% անցանկալի են համարել մզկիթի հարեւանությունը իրենց տների հետ:

Ֆրանսիացիների 46%-ը հավանություն են տվել Շվեցարիայում անցկացրած հանրաքվեին, որի արդյունքում բնակչության 57%-ը դեմ է արտահայտվել մզկիթների կառուցմանը: