4 դեկտեմբերի 2009 - 20:09 AMT
Ռամկավար Ազատական կուսակցության Հայ Դատի խորհուրդը առաջարկում է տարածաշրջանային վեճերը հանձնել ՄԱԿ-ի Միջազգային դատարան
Ռամկավար Ազատական կուսակցության Հայ դատի իրավական խորհուրդը հայ-թուրքական ստորագրված արձանագրությունների իր ուսումնասիրման արդյունքները հիմք ընդունելով, տարածել է հայտարարություն:

Ռամկավար Ազատական կուսակցությունը արձանագրում է, որ արձանագրություններն իսկապես միջազգային պայմանագիր է` երկկողմանի սահմանների ճանաչման մասին, այլ ոչ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին սովորական համաձայնագիր: «Արձանագրություններում նախատեսված է տարածքային- սահմանային խնդիրների կարգավորում, հակառակ դեպքում այդ փաստաթղթերը չէին ուղարկվի Հայաստանի խորհրդարան` վավերացնելու համար», - նշված է հայտարարության մեջ:

Ռամկավար Ազատական կուսակցությունը առաջարկում է Հայաստանի կառավարությանը` սկսել բոլոր տարածքային հակամարտությունները ՄԱԿ-ի Միջազգային դատարան հանձնելու գործընթաց, եթե մոտ ժամանակներում տարածքային անդորրը խանգարող երկրները չփոխեն իրենց գործելաոճը:
ժամանակներում տարածքային անդորրը խախտող երկրները չփոխեն իրենց գործելաոճը: