5 դեկտեմբերի 2009 - 12:47 AMT
Արթուր Աբրահամի հաջորդ մենամարտը կարող է տեղի ունենալ մարտի 6-ին
Հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի (Գերմանիա) եւ Անդրե Դիրելի (ԱՄՆ) մենամարտը կարող է տեղի ունենալ մարտի 6-ին, հաղորդում է BoxingScene.com-ը: Այդ ամսաթիվն է նշում գերմանական ARD հեռուստացանցը: Ներկայումս մենամարտի պաշտոնական ամսաթիվը հունվարի 23-ն է` Նյու Յորքի Madison Square-ում: Սակայն HBO-ում այդ օրը ամրագրված է Յուրիորկիս Գամբոա (Կուբա)-Ռոջերս Մտագվա (ԱՄՆ), Մանուել Լոպես (Պուերտո Ռիկո)-Սթիվեն Լուեվանո (ԱՄՆ) մենամարտերի համար: Այդ դեպքում Աբրահամն ու Դիրելը կարող են փոխել մենամարտի վայրը: Հնարավոր է, որ մենամարտը կայանա Կալիֆորնիայում կամ Ֆլորիդայում:

Ավելի վաղ, BoxingTalk-ը հաղորդել էր, որ ,Super Six World Boxing Classic» մրցաշարի շրջանակներում կայանալիք մենամարտը կարող է հետաձգվել Աբրահամի հիվանդության պատճառով: Ասվում էր, որ Աբրահամը հիվանդ է գրիպով եւ չի կարողան նախապատրաստվել խաղին նշված ժամկետում, սակայն հետո այդ տեղեկությունը հերքվեց:

Կարլ Ֆրոչ (Անգլիա)-Միկկել Քեսլեր (Դանիա) մենամարտը եւս կարող է այդ օրը կայանալ: Սակայն դրա համար Քեսլերը պետք է բուժի դեմքի վնասվածքները, որոնք նա ստացել է Անդրե Ուորդի (ԱՄՆ) հետ մենամարտում: Մենամարտը տեղի կունենան Դանիայում: