5 դեկտեմբերի 2009 - 14:14 AMT
Ռուսաստանին չի մտահոգում թուրք-հայկական մերձեցումը
«Մենք ստիպված ենք գտնել ղարաբաղյան խնդրի լուծման ուղիները, այլ ելք չունենք»,-հայտարարել է Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Իվանովսկին: Ըստ նրա, թուրք-հայկական մերձեցումը պետք է նպաստի ղարաբաղյան խնդրի լուծմանը:

«Սակայն սխալ է պնդել, թե առանց ղարաբաղյան խնդրի հանգուցալուծման չի կարելի վավերացնել Արձանագրությունները խորհրդարանում, սխալ է շաղկապել սահմանի բացման հարցը ղարաբաղյան խնդրի հետ: Ռուսաստանին չի մտահոգում հայ-թուրքական մերձեցումը, մենք միշտ սատարել ենք դրան: Թուրքիայի, Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ տնտեսական հարաբերությունների ընդլայնումն այս տարածաշրջանում շատ կարեւոր է»,-ասել է ռուս դիվանագետը, գրում է թուրքական Aksam թերթը: