5 դեկտեմբերի 2009 - 15:55 AMT
«Ուրբաթ» մամլո ակումբում բացվել է ֆոտոլրագրող Անուշ Բաբաջանյանի առաջին անհատական ցուցահանդեսը
Անուշ Բաբաջանյանի առաջին անհատական ցուցահանդեսը բացվել է դեկտեմբերի 5-ն «Ուրբաթ» մամլո ակումբում:

70 լուսանկարներում հեղինակը ցույց է տվել մարդկանց կյանքը, որոնք Սպիտակի երկրաշարժից 21 տարի անց դեռ ապրում են ժամանակավոր տնակներում:

«Ապրելով մի քանի ամիս Գյումրիում, ես տեսել եմ այդ տոներում բնակվող մարդկանց կենցաղի բազմաթիվ խնդիրները: Որոշեցի իմ տեսածը հասցնել մարդկանց: Չէ, որ Հայաստանի բնակչության մեծամասնությունը չի էլ պատկերացնում գոյություն ունեցող բոլորովին այլ իրականության մասին: Հենց այդ նպատակով ցուցահանդեսը անցկացվում է Երեւանում», - PanARMENIAN.NET-ի թղթակցի հետ զրույցում ասել է Անուշ Բաբաջանյանը:

Ցուցահանդեսը կազմակերպվել է «Երրորդ բնություն» կազմակերպության կողմից եւ կշարունակվի մինչեւ դեկտեմբերի 13-ը:

Անուշ Բաբաջանյանը ծնվել է Երեւանում 1983 թ-ն: Ավարտել է Բուլղարիայի Ամերիկյան համալսարանի ժուրնալիստիկայի ֆակուլտետը: