5 դեկտեմբերի 2009 - 17:04 AMT
ՀՀ բանակի զինծառայողը պարգեւատրվել է խիզախության ցուցաբերման համար
Դեկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը «Վազգեն Սարգսյան» գերատեսչական մեդալով պարգեւատրեց 15 օր առաջ ժամկետային զինծառայությունն ավարտած զինվոր Հայկ Հակոբյանին, որը մինչ զորացրվելը` մարտական հերթապահություն իրականացնելիս, ականապատված դաշտից դուրս է բերել ականի պայթյունի հետեւանքով զոհված իր հրամանատարին:

Հայկ Հակոբյանը ցանկություն է հայտնել որպես պայմանագրային զինծառայող համալրել ազգային բանակի շարքերը, հաղորդում է ՀՀ Պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը: