6 դեկտեմբերի 2009 - 18:26 AMT
Հայերն ու հրեաները միավորվել են Հայոց ցեղասպանության ու Հոլոքոստի ժխտման դեմ պայքարում
Ամեն տարի Մեծ Բրիտանիայի խորհրդարանը հունվարի 27-ին նշում է Հոլոքոստի զոհերի հիշատակի օրը: Այս տարի հայկական, հրեական, ասորական ու քրդական լոբբի կազմակերպությունները, ինչպես նաեւ հանուն մարդու իրավունքների եւ ռասիզմի դեմ պայքարող շարժումների ակտիվիստները կդիմեն բրիտանական խորհրդարանականներին` կոչ անելով միջոցներ նախաձեռնել, որպեսզի Հայոց ցեղասպանությունն ու Հոլոքոստը մոռացման չտրվեն:

Այդ ակցիան իրական հնարավորություն է ընձեռում Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչած պատգամավորների թիվն ավելացնելու համար: Անցյալ տարի XX դարի առաջին ցեղասպանությունը ճանաչած բրիտանացի խորհրդարանականների թիվը հասավ 195 հոգու: