7 դեկտեմբերի 2009 - 11:54 AMT
Երեւանում մեկնարկել է «ԵՄ. Համագործակցություն եւ հմտություններ» սեմինարը
Բրիտանական խորհրդի երեւանյան գրասենյակը, ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհուրդը Էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ մի շարք սեմինարներն են կազմակերպում պետկառույցների աշխատակիցների համար «ԵՄ. Համագործակցություն եւ հմտություններ» ծրագրի շրջանակներում «Բանակցելու հմտությունները» թեմայով:

Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել Բրիտանական խորհրդի ԵՄ-ի Skills ծրագրի ղեկավար Լիլիթ Քալանթարյանը, սեմինարին մասնակցում են հանրապետության 10-ը նախարարությունների ներկայացուցիչներ: Ըստ նրա, այդ սեմինարի անցկացման համար Երեւան է ժամանել ԵՄ փորձագետը, որը երեք օրվա ընթացքում կծանոթացնի հայ պետծառայողներին բանակցությունների վարման միջազգային նորմերին, ինչը թույլ կտա բարձրացնել պետծառայողների հմտություններն այդ ոլորտում:

Երկրորդ սեմինարը, ըստ ծրագրի ղեկավարի, նվիրված կլինի զեկույցների նախապատրաստմանը, մասնավորապես, միջազգային մակարդակով զեկույցների եւ հաշվետվությունների ներկայացմանը: