7 դեկտեմբերի 2009 - 13:04 AMT
13 հաշվապահ որակավորման վկայական է ստացել
Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում անցկացված հաշվապահների որակավորման հերթական քննության արդյունքները:

Ըստ ֆինանսների նախարարության մամլո ծառայության, քննությանը մասնակցած տասնհինգ դիմորդներից տասներեքին տրվել են որակավորման վկայականներ: Հրավիրված դիմորդներից մեկը քննությանը չի ներկայացել:

2009թ. ընթացքում անց է կացվել հաշվապահների որակավորման 15 քննություն, որոնց արդյունքներով որակավորման վկայական են ստացել ընդհանուր թվով 102 հաշվապահներ:

Հայաստանում դեկտեմբերի 7-ի դրությամբ ուժի մեջ է 222 հաշվապահի որակավորման վկայական: