7 դեկտեմբերի 2009 - 15:28 AMT
2009 թ-ի վերջին Շիրակի մարզը 50%-ով գազաֆիկացված կլինի
ՀՀ նախագահը Շիրակի մարզ իր այցի շրջանակներում մասնակցեց 21 բնակավայրի գազաֆիկացման եւ գազամատակարարման ծրագրի ավարտման պաշտոնական արարողությանը:

Հայաստանի փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի խոսքերով, մինչեւ 2009 թ-ի վերջը մարզում կգազաֆիկացվի 59 համայնք, ինչը թույլ կտա 50%-ով ապահովել Շիրակի մարզի գազաֆիկացման մակարդակը: Նա նշել է, որ դա կլուծի երկու հարց` առաջինը կթեթեւացնի առօրյա գազի օգտագործման խնդիրները, եւ կլուծվեն սոցիալական օբյեկտների ջեռուցման հարցերը:

Ընթացիկ տարում Շիրակի մարզի 25 համայնքներում գազով ապահովող համակարգերի կառուցման աշխատանքներ էին տարվում, ընդ որում 21 համայնքներում շինարարական աշխատանքները արդեն ավարտվել են, իսկ մնացած 4-մ կավարտվեն մինչեւ 2009 տարվա վերջ:

«Հայաստանի մարզերի տնտեսական զարգացում» ծրագրի շրջանակներում, Շիրակի մարզում ընդհանուր առմամբ կգազաֆիկացվի 119 համայնք, իսկ գազի սպառողների թիվը կկազմի 21.000: