7 դեկտեմբերի 2009 - 15:37 AMT
Տալլինի կինոփառատոնի շրջանակներում ներկայացվել է հայ ռեժիսորների «Սահման» ֆիլմը
Տալլինի 13-րդ միջազգային կինոփառատոնի շրջանականերում դեկտեմբերի 2-ին հանդիսատեսի դատին ներկայացվեց Հարություն Խաչատրյանի ու Միքայել Ստամբոլցյանի փաստագրական «Սահման» ֆիլմը: Էստոնիայի հայ համայնքի ներկայացուցիչները մեծ ուրախությամբ ընդունեցին հայ կինոգործիչների նոր աշխատանքը: Համայնքի ակտիվիստները հանդիպում էին կազմակերպել կինոփառատոնում հայկական պատվրրակության ներկայացուցիչ Տաթեւիկ Մանուկյանի հետ: Զրույցի ընթացքում կողմերը պատմել են կատարված եւ առաջիկա ծրագրերի մասին: Քննարկվել են նաեւ հետագա ստեղծագործական կապերին առնչվող հարցեր, հաղորդում է Analitika.at.ua-ն: