7 դեկտեմբերի 2009 - 20:13 AMT
«Նեւսկի էքսպրեսի» նախորդ պայթեցման գործով Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել
Մերձմոսկովյան Սոլնեչնոգորսկում տեղի հատուկ ջոկատայինները ծնունդով Ադրբեջանից Զաուր Գուլիեւի բնակարանում հայտնաբերել են նրա մոտ հյուրընկալվող չեչեն Ամիրխանովներ եղբայրներին:

Այդ երեքին տարել են Մոսկվայի քննչական մեկուսարաններից մեկը, որտեղ մի քանի ժամ ստուգում էին նրա մասնակցությունը «Նեւսկի էքսպրես» գնացքի պայթեցմանը, հաղորդում է ռուսական «Տրուդ» թերթը:

Թերթի տվյալներով, քննիչները հուսով են, որ ձերբակալված կովկասցիները կարող են օգնել իրենց դուրս գալ ռուս վահաբիթ Պավել Կոսոլապովի հետքի վրա, որը համարվում է 2007թ. օգոստոսին տեղի ունեցած «Նեւսկի էքսպրեսի» նախկին պայթեցման կազմակերպիչը: