7 դեկտեմբերի 2009 - 20:20 AMT
Ուկրաինայի հայերը երախտապարտ են «Ինտեր» հեռուստաալիքին Ղարաբաղի մասին անաչառ ռեպորտաժի համար
Ուկրաինայի հայերի ազգային կոնգրեսի նախագահ Աշոտ Ավանեսյանը շնորհակալական նամակ է հղել «Ինտեր» հեռուստաալիքին: ԻՆչպես հաղորդել են կազմակերպության քարտուղարությունում, կազմակերպությունը երախտապարտ է «Ինտեր» հեռուստաալիքի ղեկավարությանն ու աշխատակիցներին Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի մասին անաչառ տեղեկատվության համար:

Ավելի վաղ Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատունը նոտա էր հղել այդ երկրի ԱԳՆ-ին «Ինտեր» հեռուստաալիքով Լեռնային Ղարաբաղի մասին ֆիլմի ցուցադրության կապակցությամբ, երկուշաբթի հայտարարել է Ուկրաինայում Ադրբեջանի դեսպան Տալյաթ Ալիեւը:

Ուկրաինական «Ինտեր» հեռուստաալիքը, հետեւելով Euronews ալիքի օրինակին, հանդիսատեսին ֆիլմ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի մասին, ինչն պարանոիդալ արձագանք է առաջացրել Ադրբեջանում:
Մինչդեռ եթեր դուրս եկավ երկրորդ անաչառ հաղորդումը Լեռնային Ղարաբաղի մասին: