7 դեկտեմբերի 2009 - 21:15 AMT
Թեհրանի ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար կրակ է բացել
Իրանի անվտանգության գործակալները Թեհրանի կենտրոնում կրակ են բացել հակակառավարական ցույցը ցրելու ընթացքում, հաղորդում է տեղական բարեփոխականների կայքէջերից մեկը:

«Անվտանգության ուժերը սկսեցին կրակել օդ` Էնգելաբ հրապարակում ցուցարարներին ցրելու ժամանակ: Ոստիկանության եւ ցուցարարների միջեւ բախումը շարունակվում է», - ասվում է Mowjcamp ինտերնետ պորտալում, հայտնում է MIGnews.com:

Ավելի շուտ հայտնի էր դարձել, որ ոստիկանությունն ու հատուկ նշանակության ծառայությունները գործի են դրել նաեւ արցունքաբեր գազ եւ մահակներ:

Ցույցեր են տեղի ունենում Իրանի մայրաքաղաքի երկու հրապարակներում եւ Թեհրանի համալսարանում:

Ձերբակալում են ցուցարարների: