7 դեկտեմբերի 2009 - 22:28 AMT
Ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Նիկոլ Փաշինյանին կալանքից ազատելու միջնորդությունը
Այսօր Կենտրոնի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Նիկոլ Փաշինյանին, որպես ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու կալանքից ազատելու եւ հավասար պայմաններում ընտրարշավին մասնակցելու հնարավորություն տալու միջնորդությունը, հաղորդում է Հայ ազգային կոնգրեսի մամլո ծառայությունը:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ ըստ Մարդու իրավուքներիհռչակագրիեւ ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ մասի` «Պետությունը սահմանափակված է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներով եւ ազատություններով որպես անմիջականորեն գործող իրավունք»: ՀՀ Ընտրական օրենսգիրքն իր հերթին սահմանում է, որ պետությունն ապահովում է քաղաքացիների նախընտրական քարոզչության ազատ իրականացումը: ՀԱԿ-ը հայտարարում է, որ իշխանությունը, առանց ԿԸՀ-ի համաձայնության դատարանի մերժման այս որոշմամբ կոպտորեն ոտնահարում է ՀՀ Սահմանադրությունն ու օրենքը:
Նիկոլ Փաշինյանըդեկտեմբերի 5-ին գրանցվել էորպես ԱԺ պատգամավորության թեկնածու: