8 դեկտեմբերի 2009 - 12:33 AMT
ՈւԵՖԱ. Հայաստանի մինչեւ 17 տարեկանների ֆուտբոլի հավաքականը հայտնվել է Թուրքիայի հավաքականի հետ նույն խմբում
Ինչպես հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքէջը, դեկտեմբերի 7-ին ՈւԵՖԱ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Եվրոպայի առաջնության մինչեւ 17 եւ 19 տարեկանների ֆուտբոլի հավաքականների որակավորման փուլերի վիճակահանությունը:

Հայաստանի մինչեւ 17 տարեկանների ֆուտբոլի հավաքականը հայտնվել է 7-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Չեխիայի, Թուրքիայի ու Իսլանդիայի հավաքականները: Մրցաշարը տեղի կունենա Իսլանդիայում 2010թ. սեպտեմբերի 22-27-ը:

Հայաստանի մինչեւ 19-ը տարեկանների հավաքականի մրցակիցները կլինեն Իսպանիայի, Իսրայելի եւ Լիտվայի թիմերը, նրանք բոլորը 11-րդ խմբում են: Մրցաշարը կանցնի Լիտվայում 2010թ. հոկտեմբերի 19-24-ը: