8 դեկտեմբերի 2009 - 17:48 AMT
Հայաստանը Ժնեւում կմասնակցի փախստականների հարցերով համաժողովին
Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի գլխավորած պատվիրակությունն այսօր մեկնեց Շվեյցարիա` մասնակցելու դեկտեմբերի 9-10-ը Ժնեւում կայանալիք «Երկխոսություն ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի հետ» երրորդ համաժողովին:

Տարածքային կառավարման նախարարության մամլո ծառայության համաձայն համաժողովի աշխատանքներին կմասնակցի նաեւ ՀՀ ՏԿՆ միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը: