8 դեկտեմբերի 2009 - 18:13 AMT
Հայաստանում վստահեցնում են, որ H1N1 վիրուսը ոչնչով չի տարբերվում սովորական գրիպից, սակայն կոչ են անում զգույշ մնալ
ՀՀ առողջապահության հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը մամլո ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ H1N1 վիրուսը ոչնչով չի տարբերվում սովորական գրիպից: Այդ վիրուսի դեմ պետք չի ձեռնարկել հատուկ միջոցներ:

«Դպրոցների եւ մանկապարտեզների փակումը դասական միջոց է համաճարակի կանխարգելման համար: Սակայն, H1N1 վիրուսը մինչեւ վերջ չի ուսումնասիրված եւ հակված է մուտացիայի, այդ պատճառով պետք է զգույշ լինել», - ընդգծել է Արա Բաբլոյանը:

Բաբլոյանի խոսքերով, ԱՀԿ-ը խորհուրդ է տալիս պատվաստումներ անել ոչ թե ողջ բնակչությանը, այլ նրանց, ովքեր մտնում են ռիսկի խմբերի մեջ` մանկահասակ երեխաներին, խրոնիկ հիվանդություններով տառապող մարդկանց, հղի կանանց եւ տարեց մարդկանց: Տվյալ հանձնարարականին հետեւում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը:

Ինչպես հաղորդել է Արա Բաբլոյանը, Հայաստանում ներկայումս գրանցվել է H1N1 վիրուսով 40 հիվանդ: