8 դեկտեմբերի 2009 - 18:26 AMT
Ռուս դերասանուհի Վիկտորիա Տոլստոգանովան գլխավոր դերերից մեկը կխաղա Հովհաննես Գալստյանի «Գաբրիելն ու Մարին» ֆիլմում
«Արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել նորվեգական ELMO-Film ընկերության հետ «Գաբրիելն ու Մարին» ֆիլմի վրա համատեղ աշխատելու վերաբերյալ, մենք բանակցում ենք նաեւ եւս մեկ նիդերլանդական եւ մեկ ռուսական ընկերության հետ»,-դեկտեմբերի 8-ին տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է «Parallels film production» ընկերության հիմնադիր, ռեժիսոր եւ «Խճճված զուգահեռներ» ֆիլմի պրոդյուսեր Հովհաննես Գալստյանը:

Նրա նոր «Գաբրիելն ու Մարին» ֆիլմում, դեռեւս կարդացած չլինելով սցենարը, եւ հանձնելով «Խճճված զուգահեռներ» ֆիլմում կանացի լավագույն դերակատարման համար մրցանակը «Արեւելք-Արեւմուտք, դասականն ու ավանգարդը» միջազգային կինոփառատոնում, համաձայնվեց նկարահանվել հայտնի ռուս դերասանուհի Վիկտորիա Տոլստոգանովան:

Ինչպես ասել է Հ.Գալստյանը, նկրահանումները կսկսվեն 2011 թվականին, իսկ ֆիլմը էկրան դուրս կգա 2012թ.:
«Ֆիլմի բյուջեի գրեթե 70 տոկոսը հավաքվել է արտերկրի համաարտադրողների եւ կինոֆոնդերի դրամաշնորհների միջոցով, իսկ ֆինանսավորման 30 տոկոսը ստանձնում է հայկական կողմը»,-ասել է Հ.Գալստյանը, որը գերադասեց չհրապարակել ֆիլմի ընդհանուր բյուջեն: