8 դեկտեմբերի 2009 - 19:10 AMT
Հայաստանի ԿԸՀ-ն ՀՀ ԱԺ եւս երկու պատգամավորների գրանցեց
Այսօր գումարած հերթական նիստում Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով թիվ 8 եւ թիվ 25 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների 2009 թվականի դեկտեմբերի 7-ի «Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվելու մասին» որոշումները, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ գրանցեց անկուսակցական Կորյուն Գառնիկի Նահապետյանին եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Մխիթար Ջանշիկի Հարությունյանին, հաղորդում է ՀՀ ԿԸՀ մամլոծառայությունը: