8 դեկտեմբերի 2009 - 19:45 AMT
ՄԱԿ-ն ամբողջ աշխարհին կոչ է անում պայքարել մարդկության դեմ հանցագործությունների դեմ
Դեկտեմբերի 9-ին կլրանա 61 տարին այն օրվանից, երբ Միավորված Ազգերի Կազմակերպությունն ընդունեց «Ցեղասպանության կանխման եւ իրագործման համար պատժի մասին» Կոնվենցիան: Կոնվենցիայի ընդունման նպատակը նախքան փաստաթղթի ընդունումը իրագործված Հոլոքոստի եւ մարդկության դեմ այլ հանցագործությունների կանխման համար համատեղ աշխատանքի անհրաժեշտության ճանաչումն է:

«Միջազգային հանրությունը հաճախ է կորցրել իր զգոնությունը զանազան իրադրություններում, որոնք հանգեցրել են ցեղասպանությունների, որոնք էլ հետագայում վերաճել են զինված հակամարտությունների»,- ասվում է ՄԱԿ հայտարարության մեջ:

ՄԱԿ-ը բոլոր պետություններին կոչ է անում Կոնվենցիայում նշված նախազգուշական միջոցներ ներմուծել եւ օժանդակել մարդու իրավունքների` ցեղասպանության հանգեցնող լուրջ խախտումների կանխմանն ուղղված ջանքերը: