8 դեկտեմբերի 2009 - 22:12 AMT
Դեկտեմբերի 8-ին Orange Armenia բջջային ցանցին միացել է 100 000-րդ բաժանորդը
Դեկտեմբերի 8-ին Orange Armenia բջջային ցանցին միացել է 100 000-րդ բաժանորդը: Քարտը ձեռք է բերել Էջմիածնի 24-ամյա բնակչուհին, որին դեկտեմբերի 9-ին Orange Armenia-ի գլխավոր գրասենյակում կշնորհավորի ընկերության ղեկավարությունը:

Orange Armenia ընկերութունը բջջային կապի ծառայություններ է սկսել մատուցել 2009 թվականի նոյեմբերի 5-ից: