8 դեկտեմբերի 2009 - 23:47 AMT
«ԱրմենԹելը» օգնում է Ամասիա գյուղի բարեկարգմանը
«ԱրմենԹել» ընկերությունը կհանձնի Ամասիայի (Շիրակի մարզ) սեփականությանը երկհարկանի շենք մոտ 750 ք. մ. մակերեսով, նրան հարող հողամասով: Շենքում կգործի մանկապարտեզ եւ Մշակույթի տուն:

Ամասիայի միակ մանկապարտեզը քանդվել է 1988 թ-նի երկրաշարժի ժամանակ:

«Մենք վստահ ենք, որ մեր նախաձեռնությունը կօգնի գյուղի մշակութային եւ սոցիալական բարելավմանը եւ կօգնի Ամասիայի բնակիչներին ավելի վստահ նայել վաղվա օրվան», - նշել է «ԱրմենԹելը» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: