20 հունիսի 2003 - 19:04 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ «COOPERATIVE BEST EFFORT-2004» ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Հայաստանը պատրաստ է մասնակցել «Cooperative Best Effort-2004» զորավարժություններին, որոնք կանցկացվեն Ադրբեջանում` ՆԱՏՕ-ի «Գործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում: Այդ մասին այսօր Երեւանում լրագրողներին հայտարարել է Հայաստանի պաշտպանության փոխնախարարի օգնական Մուրադ Իսախանյանը: Նրա խոսքերով` հայ զինծառայողները կմեկնեն Ադրբեջան, եթե համապատասխան հրավեր ստացվի ՆԱՏՕ-ի հրամանատարության կողմից: Նշենք, որ Ադրբեջանի ներկայացուցիչները չեն մասնակցում Հայաստանում անցկացվող «Cooperative Best Effort-2003» զորավարժություններին, չնայած Բաքու ուղարկվել էր համապատասխան հրավեր ՆԱՏՕ-ի կողմից: