9 դեկտեմբերի 2009 - 18:09 AMT
Հայաստանի տարածքում լիցենզավորված են 26 աուդիտորական կազմակերպություն եւ 8 անհատ աուդիտոր
ՀՀ ֆինանսների նախարարությունը ընթացիկ տարվա տասնմեկ ամիսներին տրամադրել է աուդիտորական ծառայությունների իրականացման 13 լիցենզիա: Նույն ժամանակահատվածում աուդիտորական ծառայությունների իրականացման տասը լիցենզիայի գործողությունը դադարեցվել է, վեց լիցենզիայի գործողությունը կասեցվել է եւ յոթ լիցենզիայի գործողություն հանվել է կասեցումից:

Հաշվետու ժամանակահատվածում աուդիտ իրականանող անձանցից գանձվել է նա- 1 մլն. 250.000 դրամի չափով տուգանք:

2009 թվականիհունվար-նոյեմբերամիսների ընթացքում այս ոլորտից օրենքով սահմանված կարգով գանձվել է 7 մլն 77800 դրամի չափով պետական տուրք, որից 6.776.300 դրամը` աուդիտորական կազմակերպություններից եւ 301.500 դրամը` անհատ աուդիտորներից:

Դեկտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ տարածքում լիցենզավորված են 26 աուդիտորական կազմակերպություն եւ 8 անհատ աուդիտոր: