10 դեկտեմբերի 2009 - 18:44 AMT
ՀՀ կառավարությունը հաստատել է օտարերկրյա պետություններին աջակցելու համար փորձագետների խմբի ձեւավորման կարգը
ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 10-ին քննարկել եւ հաստատել է օտարերկրյա պետություններին աջակցելու համար ազգային փորձագետների խմբի ձեւավորման կարգը:

Այդ որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ Հայաստանի Հանրապետությունը, անդամակցելով Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, որոշակի պարտավորություններ ունի, եւ, անհրաժեշտության դեպքում կարող է մրցութային կարգով ձեւավորել փորձագետների խումբ, օտարերկրյա պետություններում քիմիական, ճառագայթային եւ կենսաբանական վտանգների հետ առնչվող` հանրային առողջության ոլորտում արտակարգ իրավիճակի դեպքում աջակցություն ցուցաբերելու համար:

Փորձագետների խմբի ձեւավորման կարգը առավել դյուրին կդարձնի միջազգային համագործակցությունը, կապահովի հայ մասնագետների ներգրավումը Առողջապահության համաշխարհային կազմակերպության ընդհանուր փորձագիտական խմբերում: