10 դեկտեմբերի 2009 - 19:41 AMT
Սարկոզին Երեւանին ու Բաքվին կոչ է արել պայմանավորվել հակամարտության համապարփակ կարգավորման մասին
Նախօրեին Փարիզում կայացավ Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի հանդիպումն իր ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիեւի հետ: Ինչպես հաղորդում է Ֆրանսիայի նախագահի մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվեցին տարածաշրջանային հարցեր, որոնց թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցեր:
Նիկոլյա Սարկոզին ողջունեց շարունակվող բանակցությունների դրական դինամիկան, ինչի մասին վկայում են այս տարի Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջեւ կայացած վեց հանդիպումները: Ֆրանսիայի ղեկավարը հակամարտության կողմերին կոչ է արել պայմանավորվել հակամարտության համապարփակ կարգավորման մասին: