10 դեկտեմբերի 2009 - 21:49 AMT
ՀԱԿ-ը երթ է կազմակերպել Երեւանում
Դեկտեմբերի 10-ին Հայ ազգային կոնգրեսն ու Քաղբանտարկյալների պաշտպանության կոմիտեն կազմակերպեցին բողոքի երթ` նվիրված Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան: Երթի մասնակիցների անունից կազմակերպիչները նամակներ փոխանցեցին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների Բարձրագույն հանձնակատար Նավի Փիլային եւ Եվրոպայի խորհրդի նորընտիր Գլխավոր քարտուղար Տորբյորն Յագլանդին:

Նամակներում կա անդրադարձՀայաստանում մարդու իրավունքների վիճակին, եւ կոչ է արվել միջազգային կառույցներին բազմապատկել ջանքերը քաղբանտարկյալներին ազատ արձակելու նպատակով: