11 դեկտեմբերի 2009 - 17:25 AMT
Ղարաբաղյան կարգավորման գործընթացն ավեի թափանցիկ է դառնում
«Մենք չգիտենք, թե ինչ է իրենից ներկայացնում Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակը, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քննարկելու են Ադրբեջանի ղեկավարության հետ Բաքու կատարած իրենց այցի շրջանակներում»,- ՀՀ ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում նշեց «Օրինաց երկիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Խաչիկ Հարությունյանը:

Պատգամավորը հույս հայտնեց, որ ապագայում այդ նորացված սկզբունքները կհրապարակվեն, քանի որ ղարաբաղյան կարգավորման գործընթացն ավելի թափանցիկ է դառնում: «Իսկ նոր սկզբունքների հրապարակումից հետո մեր կուսակցությունն անպայման հանդես կգա գնահատականներով»,- նկատեց Հարությունյանը: