11 դեկտեմբերի 2009 - 17:59 AMT
Ղարաբաղի հարցով միջնորդները Բաքվում հանդիպեցին Ադրբեջանի նախագահի հետ
Բաքվում ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), Բեռնար Ֆասյեն (Ֆրանսիա), Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան) եւ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հանդիպեցին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:

Հանդիպմանը կարծիքների փոխանակություն եղավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ներկայիս դրության եւ հեռանկարների վերաբերյալ:

Տարածաշրջան կատարած այս այցի շրջանակներում միջնորդները Հայաստան չեն այցելի: Պատճառն այն է, որ այդ ժամանակ Հայաստանի ղեկավարությունը բացակայելու է երկրից: Այցը Երեւան կկայանա ավելի ուշ, հաղորդում է ԱՊԱ-ն: