11 դեկտեմբերի 2009 - 19:30 AMT
ԵԱՀԿ ՄԽ-ն հույս ունի 2010-ին ավարտել Ղարաբաղյան կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասյեն (Ֆրանսիա) եւ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) հույս ունեն 2010-ին ավարտել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքը: Այդ մասին ասվում է ԵԱՀԿ ՄԽ հայտարարության մեջ:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, որպես հաջորդ քայլ միջնորդները մտադիր են հունվարի սկզբին այցելել նաեւ Երեւան:

«Այդ այցերը հող կնախապատրաստեն 2010-ին երկու երկրների նախագահների միջեւ հետագա հանդիպումների համար, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքն ավարտվի»,- ասվում է հայտարարության մեջ: