11 դեկտեմբերի 2009 - 19:51 AMT
Ծրագրավորման Հայաստանի բաց առաջնության հաղթողը կստանա 1.000.000 դրամ
Դեկտեմբերի 14-ին հայտնի կդառնան Ծրագրավորման Հայաստանի բաց առաջնության (AOPC-2009) հաղթողները: Առաջնությունը կազմակերպել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (EIF), Microsoftընկերությունը եւ ռուս-հայկական համալսարանը, նպատակը տաղանդավոր երիտասարդ ծրագրավորողներին բացահայտումն է:
Առաջնությանը 120 գրանցվածներից մասնակցել են 80 մարդ, որոնք ծրագրավորման իրենց գիտելիքները եւ ունակություններն են ցուցադրել: Դեկտեմբերի 13-ին տեղի է ունենալու մրցույթի եզրափակիչ փուլը, որի ընթացքում լավագույն մասնակիցներին թիմերի կբաժանեն, եւ նրանք արդեն կմրցեն թիմային առաջնությունում:
Հաղթող թիմը կստանա 1.000. 000 դրամ: