11 դեկտեմբերի 2009 - 20:03 AMT
Լատվիայի նախագահն այցելեց Երեւանի կոնյակի գործարան
Հայաստան կատարած իր եռօրյա պետական այցի շրջանակներում Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսը Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ուղեկցությամբ այցելեց Երեւանի կոնյակի գործարան: Այցի ընթացքում հյուրը եղավ ԵԿԳ պահուստային արտադրամասում, որտեղ ծանոթացավ հայկական կոնյակի արտադրության պատմության եւ տեխնիկական գործընթացի հետ:

Ավանդույթի համաձայն, Զատլերսը ստորագրեց «Աշխարհի տակառի» վրա, որի մեջ պահվում է 1994 թ.-ի կոնյակի սպիրտ: Տակառին տրվել է այդ անունը, քանի որ որոշվել է այն բացել ղարաբաղյան հակամարտության կարգավորման օրը: Լատվիայի նախագահը հուշագիր գրեց ԵԿԳ -ի հյուրերի մատյանում:

Ավանդույթի համաձայն, Երեւանի կոնյակի գործարանը Լատվիայի նախագահի համար որպես նվեր լցրեց 400 լիտր տարողությամբ կոնյակի անվանական տակառ: Վալդիս Զատլերսը 19-րդ նախագահն է, ում պատվին Երեւանի կոնյակի գործարանում լցվում է անվանական տակառ: