11 դեկտեմբերի 2009 - 20:07 AMT
Իրանը քննադատեց Ֆրանսիայի դիրքորոշումը երկրի միջուկային ծրագրի նկատմամբ
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մոհամմադ Հազային քննադատեց իր ֆրանսիացի պաշտոնակցի տեսակետը Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ, հաղորդում է իրանական Al-Alem հեռուստաալիքի պաշտոնական կայքը:

«Իրանը միշտ էլ մտադիր է եղել միջուկային էներգիա ստանալ սեփական կարիքները հոգալու համար, եւ այդ հարցն արտացոլված է ՄԱԳԱՏԷ-ի զեկույցներում»,- ասաց Հազային: Նա նշեց նաեւ, որ Ֆրանսիայի ներկայացուցչի ելույթը կարող է Միջուկային զենք չտարածելու մասին Պայմանագրի (ՄԶՉՊ) որոշ մասնակից երկրներին հրահրել դուրս գալ դրա կազմից:

Ավելի վաղ ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Ժերար Արոն ասել էր, որ իր երկրի կառավարությունը մոտ ապագայում Իրանի նկատմամբ պատժամիջոցների խստացման վերաբերյալ բանաձեւի նախագիծ կնախապատրաստի: