11 դեկտեմբերի 2009 - 22:43 AMT
Հայաստանի եւ Լատվիայի առաջին տիկնայք այցելել են Գաֆեսճեան արվեստի կենտրոն
Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հյուրընկալեց Լատվիայի եւ Հայաստանի առաջին տիկնանց` արտաքին գործերի նախարարի տիկին Նատալյա Նալբանդյանի եւ Լատվիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի տիկին Ալբինա Գալոյանի ուղեկցությամբ: Այն բարձրաստիճան հյուրերի երկրորդ այցն էր Գաֆէսճեան արվեստի կենտրոն նոյերբերի 7ին կայացած հանդիսավոր բացումից հետո, որին իրենց ներկայությամբ պատվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ Վեհափառ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II: