12 դեկտեմբերի 2009 - 12:38 AMT
ՀՀ Համագործակցությունը ԵվրԱզԷՍ-ի շրջանակներում դրական արդյունքներ է արձանագրել ճգնաժամի հաղթահարման գործում
Ավարտվել է վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակության աշխատանքային այցը Սանկտ Պետերբուրգ, որտեղ պատվիրակությունը մասնակցել է Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ-ի) միջպետական խորհրդի 25-րդ նիստին, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը:

Միջպետականխորհրդինիստի օրակարգումընդգրկվածեն երկու տասնյակհարցեր: ՀՀ կառավարական պատվիրակության աշխատանքային օրը Սանկտ Պետերբուրգում սկսվել է Բ. Ելցինի անվան նախագահական գրադարան այցով: Այնուհետեւ տեղի է ունեցել կառավարությունների ղեկավարների մակարդակով միջպետական խորհրդի նիստ նեղ կազմով, որը շարունակվել է ընդլայնված կազմով:

Քննարկումների առանցքումԵվրԱզԷՍ-ի անդամպետություններում հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետ ընթացքի ապահովումն է եւ ջանքերի միավորումը` ուղղված կազմակերպության որդեգրած հիմնական նպատակների իրականացմանը:

Ողջունելով ներկաներին, Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինընշել է, որ համագործակցությունը ԵվրԱզԷՍ-ի շրջանակներում դրական արդյունքներ է արձանագրել ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարման գործում, հաջողությամբ են ընթանում Մաքսային միասնական միության եւ միասնական տնտեսական տարածության ձեւավորման գործընթացները:

Նիստում անդրադարձէկատարվել Եվրասիական տնտեսական ընկերակցության շրջանակներում Մաքսային միության եւ միասնական տնտեսական տարածության ձեւավորմանը, «Նորարարական Բարձր տեխնոլոգիաներ» միջպետական ծրագրի հաստատմանը, ԵվրԱզԷՍ-ի անդամ պետությունների դրամային քաղաքականության հիմնարար սկզբունքների, կրթության եւ հավատարմագրման ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագրերի եւ պարենային անվտանգության հայեցակարգի նախագծերին: Այնուհետեւ ելույթներով հանդես են եկել նիստին ներկա վարչապետները:

Կառավարությունների ղեկավարներիուշադրությաննէ արժանացելնաեւ այն ապրանքների եւ տեխնոլոգիաների ցանկը, որոնց արտահանումը հատուկ վերահսկողության է ենթարկվում: Այդ ցանկը վերանայվել է եւ լրացումների ենթարկվել: Վարչապետները քննարկել են նաեւ մի շարք այլ նախագծեր, այդ թվում` ԵվրԱզԷՍ-ի անդամ-պետությունների` ուրանի արդյունահանման ազդեցությանը ենթարկված տարածքների ռեկուլտիվացիային վերաբերող հարցեր:

Նիստի ավարտինքննարկվելեն կազմակերպչական հարցեր: ՀայաստանըԵվրԱզԷՍ-ում ներկայանումէդիտորդիկարգավիճակով: