12 դեկտեմբերի 2009 - 14:00 AMT
Երեւանում անցնում է «Օրինաց երկիր» կուսակցության 9-րդ համագումարը
Երեւանում անցնում է «Օրինաց երկիր» կուսակցության 9-րդ համագումարը: Համագումարին, կուսակցության անդամներից բացի, մասնակցում է նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի հանրապետական կուսակցության, «Բարգավաճ Հայաստան», ՀՅ «Դաշնակցություն», «Ժառանգություն» կուսակցությունների ներկայացուցիչները:

Համագումարի ընթացքում կընտրվեն ՕԵԿ-ի քաղխորհրդի անդամները եւ նախագահը: