12 դեկտեմբերի 2009 - 15:11 AMT
Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը գրոսմայստեր է դարձել
Բրազիլիայի 76-րդ առաջնությանը, որը տեղի ունեցավ Ամերիկանա քաղաքում, ծագումով հայ շախմատիստ, միջազգային վարպետ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը 11 հնարավորից 7,5 միավոր հավաքեց: Վերջին տուրում Մխիթարյանը ոչ ոքի խաղաց, սակայն 0,5 միավորը բավական էր, որպեսզի նա գրոսմայստերի կարգավիճակ ստանա:

Առաջնությանը Մխիթարյանը կիսեց 3-4-րդ տեղերը Ռաֆայել Լեյտաոյի հետ:

Չեմպիոնի տիտղոսը 8,5 միավորով նվաճեց գրոսմայստեր Ջովաննի Վեսկովին, երկրորդ տեղում Ժիլբերտո Միլոշն է: