14 դեկտեմբերի 2009 - 12:07 AMT
Լեռնային Ղարաբաղում երկրաշարժ է տեղի ունեցել
Դեկտեմբերի 14 տեղի ժամանակով 05:52-ին Լեռնային Ղարաբաղում 2,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հազորդել է Հայաստանի Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պետի տեղակալ Հրաչյա Պողոսյանը: Ըստ նրա, երկրաշարժը տեղի է ունեցել Քարվաճառ քաղաքից 9 կմ հեռավորության վրա դեպի հարավ-արեւմուտք, ցնցումների ուժգնությունը կազմել է 4 բա: Տուժածներ չկան: