14 դեկտեմբերի 2009 - 13:44 AMT
Ժիրայր Սեֆիլյան մեկ անգամ եւս կդիմի ՀՀ քաղաքացիություն ստանալու համար
«ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը, որը զբաղվում է Ժիրայր Սեֆիլյանին քաղաքացիություն եւ ժամանակավոր կացության իրավունքի խնդրով, դադարեցրել է «Ժիրայր Սեֆիլյանի Քաղաքացիության իրավունքների պաշտպանության հարցերի կոմիտեի բողոքը Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն չտրամադրելու մասին», - հայտարարել է «Ժիրայր Սեֆիլյանի Քաղաքացիության իրավունքների պաշտպանության հարցերի կոմիտեի» համակարգող Աղավնի Սահակյանը Սեֆիլյանի փաստաբան Մուշեղ Շուշնյանի հետ համատեղ մամլո ասուլիսում:

Սահակյանի խոսքերով, Հայաստանի օբուդսմենը որոշում ընդունելլիս հիմնվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության գրության վրա Սեֆիլյանին քաղաքացիություն եւ ժամանակավոր կացության իրավունք չտրամադրելու մասին: «Գրության տեքստում նշված է, որ ՀՀ ԱԱԾ-ը քրեական գործ է հարուցել Սեֆիլյանի նկատմամբ հրապարակային հայտարարությունների փաստով, որոնք նա արել է 2006 թ-ի դեկտեմբերի 10-ն պետական կարգի բռնի տապալման մասին: Այդ գրությունը չի կարող քաղաքացիություն չտրամադրելու պատճառ լինել, քանի որ տվյալ մեղադրանքը չի հաստատվել դատարանում եւ Սեֆիլյանին դատապարտել են այլ հոդվածներով», - նշել է Աղավնի Սահակյանը:

Իր հերթին Մուշեղ Շուշնյանը հաղորդել է, որ Սեֆիլյանը մեկ անգամ եւս կդիմի ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, եւ մերժման դեպքում գործը կուղարկվի դատարան: