14 դեկտեմբերի 2009 - 14:17 AMT
Հայ-թուրքական Արձանագրություններ. ՀՅԴ-ն հավաստիացնում է, որ հունվար ամիսը Հայաստանում հանգիստ չի լինի
«Լավ կլիներ, եթե մինչեւ ՀՀ Սահմանադրական դատարանում Արձանագրությունների քննարկումները 2010 թ-ի հունվարի 12-ն, Թուրքիայում ստեղծված իրավիճակը ավելի պարզ լիներ », - ասել է մամլո ասուլիսում ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

Նա նաեւ հաղորդել է, որ Սահմանադրական դատարանի որոշումից հետո, ՀՅԴ-ն նախատեսում է անցկացնել լայնածավալ բողոքի ակցիաներ Արձանագրությունների դեմ: «Այնպես որ այդ ժամանակ Հայաստանում հանգիստ չի լինի», - հայտարարել է նա: Նրա խոսքերով, Արձանագրությունների վավերացումը Հայաստանում հնարավոր է, որ խափանվի, քանի որ հայ հասարակության մեծամասնությունը կիսում է ՀՅԴ-ի տեսակետը նախապայմանների վերաբերյալ:

Պատասխանելով լրագրողների հարցին այն մասին, թե որքանով հավանական է Արձանագրությունների վավերացումը թուրքական խորհրդարանում, նա հայտարարել է, որ թուրքական կողմը որոշ ժամանակ շանտաժի ենթարկելով Հայաստանին, այնուամենայնիվ կվավերացնի փաստաթղթերը: