14 դեկտեմբերի 2009 - 14:23 AMT
Արարատբանկը մտադիր է 40 տոկոս աճ ապահովել 2010 թվականին
2010 թվականին Արարատբանկը կշարունակի իր ավանդույթները, տրամադրելով մանրածախ ծառայություններ, եւ մտադիր է 40 տոկոս աճ ապահովել: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է Արարատբանկի ռազմավարության եւ մեթոդաբանության բաժնի պետ Գարիկ Ադամյանը: Նա նաեւ հավելել է, որ 2010 թվականին բանկը մտադիր է ընդլայնել իր բաժանմունքների ցանցը` գրավելով նոր հաճախորդների:

Բացի այդ, ըստ Գ.Ադամյանի, Արարատբանկը նախատեսում է ավելացնել վարկային պորտֆելը, ակտիվացնել ակտիվներն ու պարտավորությունները: «Հուսով ենք նաեւ, որ կհաջողվի համալրել բանկի կանոնադրական կապիտալը»,-ասել է նա: