15 փետրվարի 2002 - 22:12 AMT
ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ԿՕԳՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻՆ
Փետրվարի 25-ին Հունաստանից Երեւան կժամանի հումանիտար օգնության ինքնաթիռ` հասցեագրված Հայաստանի զինված ուժերին: «Արմինֆո» գործակալության տվյալներով, 15 տոննայով բեռնված ինքնաթիռը համազգեստ կբերի հայկական խաղաղարար գումարտակի համար: Հումանիտար բեռը առաջինն է ընթացիկ տարում: Անցյալ տարի հունական կողմը Հայաստան է ուղարկել երեք ինքնաթիռ հայ զինվորականներին ուղղված հումանիտար օգնությամբ: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: