14 դեկտեմբերի 2009 - 17:52 AMT
Դեկտեմբերի 23-ն Երեւանում տեղի կունենա Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի համերգը
Դեկտեմբերի 23-ն Արամ Խաչատուրյանի անվան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի համերգը: Գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր` Հովհաննես Չեքիջյան:

Համերգի ծրագրում ընդգրկվել են Չուխաջյանի, Կարա-Մուրզայի, Կոմիտասի, Հովհաննիսյանի, Չայկովսկու, Վիվալդիի, Վերդիի, Դեվիսի եւ Բյուրգելի ստեղծագործությունները:

Համերգը կազմակերպվել է ՀՀ մշակույթի նախարարության կողմից Հայկական բարեգործական ընդհանուր միության ֆինանսական աջակցությամբ (AGBU):