14 դեկտեմբերի 2009 - 17:55 AMT
ՀՀ դեկտեմբերի 14-ի դրությամբ որակավորման վկայական ունի 109 աուդիտոր
ՀՀ ֆինանսների նախարարությունըհրապարակել էաուդիտորների որակավորման հերթական քննության արդյունքները: 16 դիմորդներից քննությանը մասնակցել է 14-ը, որոնցից որակավորված աուդիտորի վկայական է շնորհվել երկու դիմորդի: Աուդիտորների որակավորման հանձնաժողովը որոշում է կայացրել որակավորման վկայական տրամադրել նա- Հաշվապահների միջազգային դաշնության անդամ կազմակերպության կողմից որակավորված 1 դիմորդի` ներկայացված փաստաթղթերի հիման վրա, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը:

2009 թվականիընթացքումընդհանուր առմամբ անցկացվել է աուդիտորների որակավորման 7 քննություն: Արդյունքում` քննությանը մասնակցած 89-ը դիմորդներից 24-ին շնորհվել է որակավորված աուդիտորի վկայական:
Հայաստանի Հանրապետությունում դեկտեմբերի 14-ի դրությամբ որակավորման վկայական ունի 109 աուդիտոր: