15 փետրվարի 2002 - 22:13 AMT
ՎԵՐՋԻՆ ՏԱՐԻՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԼՔԵԼ ԵՆ ՄԵԿ ԵՎ ԿԵՍՄԻԼԻՈՆ ՄԱՐԴ
Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալներով, 1991-97 թվականների ժամանակահատվածում օրինական ուղիներով Ադրբեջանը լքել են 272 հազար մարդ: Միեւնույն ժամանակ, ինչպես հաղորդում է Բաքվի «Թուրան» գործակալությունը, այլ աղբյուրների համաձայն, Ադրբեջանից գաղթածների թիվը նշված ժամանկահատվածում կազմել է մեկ եւ կեսմիլիոն մարդ: Առավելապես, մարդիկ մեկնել են Ռուսաստան, Ուկրաինա, Թուրքիա, Գերմանիա, Իսրաել եւ Հոլանդիա: Տվյալներ կան Ադրբեջանի չորս հազար քաղաքացիների վերաբերյալ, որոնք դիմել են արեւմտյան Եվրոպայի երկրների իշխանություններին` ապաստան տրամադրելու խնդրանքով: Առավել շատ են նման դիմումները Բելգիայում եւ Հոլանդիայում: Միջազգային միգրացիայի կազմակերպության տվյալներով, ներկայումս արդիական է դառնում սքողված միգրացիայի հիմնահարցը, երբ մարդիկ լքում են իրենց երկիրը եւ անօրինական կերպով ապրում են արտասահմանում: Վերջերս հրատապ է դառնում նաեւ կանանց միգրացիայի խնդիրը, որոնց քանակը աճում է: Դրա պատճառը տնտեսական հիմնահարցերն են: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: