14 դեկտեմբերի 2009 - 20:37 AMT
Հայաստանը պետք է հրաժարվի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացից
Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի դուրս գա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացից. կամ ՀՀ խորհրդարանը պետք է հրաժարվի վավերացնել Արձանագրությունները, կամ էլ Հայաստանի Սահմանադրական դատարանը պետք է հայտարարի, որ այդ փաստաթղթերը չեն համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը: Այդ մասին Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Գագիկ Մինասյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտնեց ՀՅԴ խմբակցությունից ՀՀ ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Գագիկ Մինասյանն իր հերթին մատնացույց արեց, որ այդ գործընթացում Թուրքիան երկու ելք ունի. կամ նա կվավերացնի Արձանագրությունները եւ Հայաստանի դիվանագիտական ու ռազմավարական հարաբերություններ կհաստատի, կամ էլ չի վավերացնի այդ փաստաթղթերն ու կենթարկվի միջազգային հանրության քննադատությանը: Մինասյանը օժանդակեց նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ նախագահի դիրքորոշումն ու նախաձեռնությունները: