14 դեկտեմբերի 2009 - 20:46 AMT
Վրաստանը Օմբուդսմեն հետ ստորագրել է ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մասին հուշագիր
Վրաստանի վերաինտեգրման հարցերով պետական նախարար Թեյմուրազ Յակոբաշվիլին եւ երկրի ժողովրդական պաշտպան Գիորգի Թուգուշին Թբիլիսիում ստորագրել են ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մասին հուշագիր:

«Ինձ դուր չի գալիս «ազգային փոքրամասնություններ» տերմինը, քանի որ կարծում եմ, որ բոլոր մարդիկ հավասար են: Մենք պետք է այնպես անենք, որպեսզի ազգային փոքրամասնությունների յուրաքանչուր ներկայացուցիչ իրեն զգա Վրաստանի լիարժեք քաղաքացի: Մեր գերատեսչությունը բաց է համագործակցության համար», - ասել է Վրաստանի պետնախարարը: