15 դեկտեմբերի 2009 - 11:53 AMT
Արդշինիվեստբանկը «Բիստրայա պոչտա» համակարգով կիրականացնի փոխանցումները նաեւ ռուբլիով
Արդշինիվեստբանկը, դեկտեմբերի 14-ից «Բիստրայա պոչտա» դրամական փոխանցումների համակարգով բացի ԱՄՆ դոլարից եւ Եվրոյից, դրամական փոխանցումներ է իրականացնելու նաեւ ռուսական ռուբլով:
«Բիստրայա պոչտա» դրամական փոխանցումների համակարգի հետ Արդշինինվեստբանկը համագործակցում է 2006 թվականից: Համակարգը գործում է ԱՊՀ երկրներում եւ ունի 5000-ից ավելի սպասարկման կետեր:

Արդշինինվեստբանկը համագործակցելով բազմաթիվ միջազգային դրամական փոխանցումների համակարգերի հետ, ձգտում է իր հաճախորդների համար ստեղծել դրամական փոխանցումներից օգտվելու լայն հնարավորություններ:

Արդշինինվեստբանկի Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանի խոսքերով. «Բիստրայա պոչտան» դարձավ երրորդ համակարգը, որի միջոցով մենք կատարում ենք փոխանցումներ նաեւ ռուսական ռուբլիով:
Հանդիսանալով Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից մեկը դրամական փոխանցումների ոլորտում, Արդշինինվեստբանկը ներկայումս փոխանցումներ է իրականացնում նաեւ բազմաթիվ այլ հանրաճանաչ միջազգային դրամական փոխանցումների համակարգերով` Contact, MoneyGram, Migom, IntelExpress, RIA, ինչպես նաեւ այս ոլորտում համագործակցում է ռուսական Պրոմսվյազբանկի, Սոցգորբանկի, Ֆորա բանկի եւ Սբերբանկի հետ»: